Պեսկով. Պուտինի այց Թուրքիա առաջիկայում չի նախատեսվում


Պեսկով. Պուտինի այց Թուրքիա առաջիկայում չի նախատեսվում

  • 17-05-2022 15:51:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե առաջիկա օրերին կամ շաբաթներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այց Թուրքիա չի նախատեսվում:
 
Միաժամանակ, «Ինտերֆաքս» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նա նշել է, թե ամեն բան կարող է շատ արագ փոխվել:
 
«Ես չունեմ որևէ տեղեկություն նման այցի մասին: Առաջիկա օրերին Պուտինի այց Անկարա չի նախապատրաստվում, առաջիկա շաբաթներին՝ նույնպես: Բայց, մյուս կողմից, ամեն բան շատ արագ է զարգանում, և ես ոչինչ չեմ կարող բացառել», - ասել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը և ավելացրել. - «Սակայն ես գիտեմ, որ հիմա նման բան չի նախապատրաստվում»:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play