Իշխանության ու ընդդիմության «ինչու»-ները


Իշխանության ու ընդդիմության «ինչու»-ները

  • 17-05-2022 17:10:41   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Ոչ մի ընդդիմադիր գործընթաց, շարժում, մանավանդ, եթե այն վաբանկային տրամաբանություն ունի, անվերջ շարունակվել չի կարող։
 
«Ամեն ինչ կամ ոչինչ» տրամաբանությունը ենթադրում է կամ հեղափոխություն կամ դրա տապալում` դրանից բխող հետեւանքներով։ Սա հենց այն օրն է, երբ ընդդիմությունն առավելագույնս բարձրացրել է իրեն հավատացող հանրային խմբերի սպասումների նշաձողը։ Մյուս կողմից, օբյեկտիվորեն շարժումը հեղափոխական պոտենցիալ չունի։ 
 
Այսօր այս կոնտրաստը հանգուցալուծվելու է կամ դրվելու է այդ գործընթացի սկիզբը։ 
Ինչքան էլ ֆինալի աղմուկը մեծ լինի, հարթակը պետք է պատասխանի հիմնական հարցին` ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն տեղի չունեցավ։
 
Աղմուկից դուրս իշխանությունն, իր հերթին, պարտավոր է պատասխանել իր «ինչու»-ին` կապված Նիկոլ Փաշինյանի թիմի ռեֆորմիստական պոտենցիալի բացակայության հետ։
Հենց դա է ներքաղաքական պերմանենտ անկայունության հիմնական աղբյուրը։
 
Բարի ու խաղաղ օր բոլորիս...»: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն