Ադրբեջանցիներն Աղավնո գյուղում էլեկտրասյուներ չեն տեղադրել, հարակից սարերում կտեղադրեն


Ադրբեջանցիներն Աղավնո գյուղում էլեկտրասյուներ չեն տեղադրել, հարակից սարերում կտեղադրեն

  • 17-05-2022 21:03:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանցիներն Աղավնո գյուղում էլեկտրասյուներ չեն տեղադրել, գյուղի հարակից սարերում են դրանք տեղադրվելու։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին։ Նա նշեց, որ իրավիճակն Աղավնոյում հանգիստ է։
 
«Պայմանավորվել ենք նաև պատասխանատու մարմինների հետ, որ հաշվի առնելով կոնֆլիկտը, գյուղից դուրս գտնվեն այդ էլեկտրասյուները։ Մեր առաջարկն անցել է։ Այնպես չէ, որ սա նոր թեմա է, պայմանավորվածությունը հին է եղել, պարզապես հիմա են եկել տեղադրելու այդ էլեկտրասյուները։ Մի տեղ փորձեցին գյուղում տեղադրել, ասել ենք՝ չէ»,- ասաց Չավուշյանը։ Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ են նախատեսված և նոր ճանապարհ կառուցելու, և էլեկտրականություն անցկացնելու ու այլ հարցերը։
 
«Պայմանավորվածություն կար, որ հոսանքը պիտի քաշվեր, ռուս խաղաղապահներն ասում են, որ իրենք իրենց գործն են անում, ավելին, իրենք համարում են, որ մենք պայմանավորվածությունը խախտում ենք։ Հիմա մարդիկ նաև տեսնում են ու ասում՝ վայ, ադրբեջանցիները ճանապարհ են սարքում։ Եթե մերոնք չեն կառուցում, իրենք պետք է կառուցեն, գիշեր-ցերեկ աշխատում են, ինչո՞ւ մերոնք չեն կառուցում։ Այդ ճանապարհը մեր գյուղը շրջանցում է, բայց դա ոչինչ չի փոխում, մենք շարունակելու ենք այստեղ ապրել։ Ես չեմ ուզում մանրանալ Նիկոլի ստորագրած փաստաթղթի մեջ, ասում է՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, դե թող պատասխանատվություն կրի։ Հարցերն իրեն պետք է ուղղենք։ Բայց մենք անպայման մնալու ենք մեր գյուղում»,- նշեց Չավուշյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play