«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել


«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

  • 18-05-2022 19:38:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին, ժամը 15։04-ին տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
 
Ըստ աղբյուրի՝ սակրավորներն ու կինոլոգներն իրականացրել են տեղանքի զննում․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play