Իրանն ու Ադրբեջանը քննարկում են անվտանգության հարցեր


Իրանն ու Ադրբեջանը քննարկում են անվտանգության հարցեր

  • 19-05-2022 14:59:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպում է ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ։
 
IRNA լրատվական գործակալության համաձայն, «հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի և Իրանի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում հարաբերությունների ընդլայնումը»։
 
Բացի այդ, Թեհրանում ադրբեջանցի պաշտոնյան հանդիպում է ունեցել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ և քննարկել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play