ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայողի


ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայողի

  • 20-05-2022 10:05:17   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայող, 120 ինքնաթիռ և 20 նավ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Թոդ Ուոլթերսը:
 
«Իմ ղեկավարությամբ ՝ որպես Եվրոպայում գերագույն գլխավոր հրամանատար, մենք այժմ ունենք ավելի քան 42 հազար մարդ եւ 120 ինքնաթիռ ՝ մարտական պատրաստվածության բարձր աստիճանի վիճակում, մարտական պատրաստվածության ռեժիմում են գտնվում նաեւ ավելի քան 20 նավ»,- ասել է նա:
 
Ուոլթերսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է համապարփակ զսպման հայեցակարգ կիրառել, այդ թվում ՝ Բալթիկայում եւ Սեւ ծովի շրջանում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play