Նման իրավիճակը, վաղ թե ուշ, անխուսափելի է դարձնելու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը


Նման իրավիճակը, վաղ թե ուշ, անխուսափելի է դարձնելու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը

  • 20-05-2022 18:00:16   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Նոր ընդդիմության ձեւավորման պահանջ` փողոցում մաշող ընդդիմադիր ռեսուրսի փոխարեն
Երբ երկրում իշխանությունը ձեւավորվում է օրինական ընտրությունների արդյունքներով(անկախ նրանից մեզ դուր են գալիս այդ արդյունքները, թե` ոչ), դժվար է ակնկալել, որ փողոցում կարող են հեղափոխական զարգացումներ լինել։
 
Իհարկե, խորհրդարանական համակարգերում պառլամենտը ժամանակակի ընթացքում կարող է կորցնել քաղաքական լեգիտիմությունն` այլեւս չարտահայտելով հասարակության քաղաքական տրամադրությունները։
 
Երբ նոր էր մեկնարկել «Դիմադրության» շարժումը, արդեն ակնհայտ էր, որ այն հեղափոխությամբ չի ավարտվելու։ Վերեւում նշված պատճառից բացի` հարթակը չուներ քաղաքական խոսք ու օրակարգ։
 
Մյուս կողմից, հարթակի ընդդիմության վաբանկային մարտավարությունը գրեթե բացառում է նրա վերադարձը խորհրդարան։
 
ԱԺ-ն` առանց խորհրդարանական ընդդիմության, շատ արագ կորցնելու է լեգիտիմությունը, եթե նույնիսկ փողոցում հանգիստ լինի։
 
Գործող իշխանությունից հասարակական դժգոհությունը չափազանց մեծ է ու այդ իմաստով` ԱԺ հարթակից չի կարող չհնչել ընդդիմադիր որակյալ խոսք։
 
ԱԺ այսօրվա ընդդիմությունը դա չկարողացավ անել անցած ամիսներին, իսկ հիմա իրեն դուրս է դրել խորհրդարանական գործունեության ձեաչափից։
 
Նման իրավիճակը, վաղ թե ուշ, անխուսափելի է դարձնելու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։
 
Հայաստանը նոր որակի քաղաքական համակարգ, քաղաքական նոր կոնֆիգուրացիա ստեղծելու անհրաժեշտություն ունի. դրա ճանապարհն ընտրություններն են, որոնք ոչ թե գործող կոնֆլիկտագեն քաղաքական խճանկարը վերարտադրելու, այլ նոր քաղաքական ստատուս-քվո ստեղծելու նպատակ ունեն։
 
«Դիմադրողականության» շարժումը իշխանափոխության չհասավ, բայց կարող է ակամայից նպաստել նոր ընդդիմության ձեւավորմանը` փողոցում մաշող ընդդիմադիր ռեսուրսի փոխարեն»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն