Բանակցություններ` անհայտ օրակարգով


Բանակցություններ` անհայտ օրակարգով

  • 21-05-2022 10:45:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Պաշտոնական Երևանը չի հստակեցնում, թե ինչ օրակարգով է Հայաստանի վարչապետը այս կիրակի մեկնում Բրյուսել՝ բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ։
 
Ինքնին հասկանալի է` բանակցային գործընթացի բոլոր մանրամասները չեն կարող դառնալ հասարակության սեփականությունը, բայց ժողովուրդն իրավունք ունի տեղեկացված լինել բանակցությունների առնվազն օրակարգի մասին։
 
Մի կողմից, հենց ժողովուրդն է վճարում իշխանության քաղաքականության հետևանքների համար, ըստ այդմ` անկեղծ պետք է լինել հասարակության հետ, մյուս կողմից` պաշտոնական լրատվության պակասը միշտ հնարավորություն է տալիս, որպեսզի հասարակությանը մանիպուլյացնեն, ինչի հետեւանքով կարող է վտանգվել երկրի ներքաղաքական կայունությունը»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն