Եթե ուկրաինական ուժերը դուրս գան մինչև փետրվարի 24-ը եղած գիծ, հաղթանակ կլինի․ Զելենսկի


Եթե ուկրաինական ուժերը դուրս գան մինչև փետրվարի 24-ը եղած գիծ, հաղթանակ կլինի․ Զելենսկի

  • 21-05-2022 13:52:30   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է այն մասին, թե ինչպես է տեսնում Ուկրաինայի հաղթանակը Ռուսաստանի հետ պատերազմում, գրում է Lragir.am-ը: 
 
Այս մասին խոսվել է պետության ղեկավարի՝ լրագրողներին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է տեղեկատվական մարաթոնի եթերում։
 
Ուկրաինայի նախագահի խոսքով, պատերազմում հաղթանակ կհամարվի փետրվարի 24-ին  դրությամբ եղած սահմանազատման գիծ Ուկրաինայի զինված ուժերի դուրս գալը։
 
«Սա կնշանակի, որ նրանք մեզ չեն գրավել, որ մենք պաշտպանել ենք մեր հողը: Եվ հետո մենք կանցնենք երկրորդ մասին: Եվ ես կուզենայի, որ այս երկիրը (ՌԴ) բավականաչափ խելք ունենա, որպեսզի խոսենք երկրորդ մասի մասին բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ որ այս զրույցի արդյունքը կլինի վերջնական արդարադատությունը»,- ասել է Զելենսկին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play