Ընդդիմությունն այսօր հանրահավաք և երթ չի անցկացնի՝ վատ եղանակային պայմանների պատճառով

Ընդդիմությունն այսօր հանրահավաք և երթ չի անցկացնի՝ վատ եղանակային պայմանների պատճառով

  • 23-05-2022 17:01:46   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է
 
«Ինչպես և հայտարարել էինք` այսօր վաղ առավոտվանից շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը: Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։
 
Վաղը՝ մայիսի 24-ին, առավոտյան՝ ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք: Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը: Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը: Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում»։
Նոյյան տապան   -   Քաղաքական

Մեդիա կենտրոն
04-07-2022 11:00 | Ասուլիս

Մեդիա կենտրոն

Մեդիա կենտրոն
04-07-2022 13:00 | Քննարկում

Մեդիա կենտրոն

Sputnik Արմենիա
04-07-2022 15:00 | Տեսակամուրջ

Sputnik Արմենիա