Ռուսաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ, եղել ռուս սահմանապահների հենակետում


Ռուսաստանի դեսպանն այցելել է Սյունիքի մարզ, եղել ռուս սահմանապահների հենակետում

  • 25-05-2022 14:45:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Սյունիքի մարզ։ ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Կոպիրկինը Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխ բնակավայրի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակին։
 
Դեսպանն այցելել է նաև Հայաստանի սահմանի «Պարույր Սևակ» և «Տեղ» սահմանակետեր, հանդիպել ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա և մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։
 
Սյունիքի Կապան քաղաքում Կոպիրկինին դիմավորել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր քաղաքի բնակչության անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։
 
Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների հենակետ։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա. Վ. Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այս հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play