«Չնայած այն հանգամանքին, որ Հարավային Օսեթիայում նշանակված է Ռուսաստանին միանալու հանրաքվե` Մոսկվայում այդ հեռանկարով ոգեւորված չեն։
Ու սա այն դեպքում, երբ ռուս- վրացական հարաբերությունները, մեղմ ասած, բարեկամական համարել չենք կարող։
Այս համատեքստում` առնվազն տարակուսելի է, որ որոշ մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են Արցախը Ռուսաստանի կազմում տեսնելու հեռանկարը։
Նման տարբերակը գործնականում բացառված է։
Նախ, Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ են ու հետո` Արցախը, նույնիսկ հայկական հարցը` համապարփակ, Մոսկվայի համար երբեք չունեն այն գինը, հանուն որի նա կգնա ռուս- ադրբեջանական կամ ռուս- թուրքական հարաբերությունների փչացմանը»։