Գրիգորյան-Մուստաֆաև առաջին հանդիպումը կայացել է Երասխի ուղղությամբ Նախիջևանի սահմանին


Գրիգորյան-Մուստաֆաև առաջին հանդիպումը կայացել է Երասխի ուղղությամբ Նախիջևանի սահմանին

  • 26-05-2022 14:00:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի սահմանին, «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցել են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
 
Գրեսենյակից նաև հայտնել են, որ հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ:
 
Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպել են մայիսի 24-ին, միայն հաղորդվեց, որ փոխվարչապետերը հանդիպել են միջպետական սահմանին, բայց թե հատկապես որ հատվածում, իշխանությունը հրաժարվում էր մանրամասնել։​
 
Հանդիպմանը կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ, քննարկել հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը նաև պայմանավորվել են երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
 
Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից հետո հայտարարվեց Հայաստանում և Ադրբեջանում սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մեկ օր անց Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին հանձնաժողովների կազմը։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play