«Նիկոլ Փաշինյանի արժեքային համակարգը չի փոխվելու. նա ամեն ինչի մեջ, նույնիսկ` ԼՂ խնդրում, մեղադրելու է բոլորին` բացի իրենից։
Օրինակ, երեկ նա «սխալներ» էր գտել Մադրիդյան սկզբունքներում` շրջանցելով այն հանգամանքը, որ իր քաղաքականության հետեւանքներն շատ ավելի աղետալի եղան, քան բոլոր ռիսկերը, որ կային կարգավորման նույնիսկ ամենավատ տարբերակներում։
Սրանով հանդերձ, այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն` իր որակներով, օրակարգով, իրապես դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական անվտանգության երաշխիքը, ինչը երեկ դիպուկ արձանագրեց քաղաքագետ Արման Գրիգորյանը։
Ինչքան էլ հարթակի գործիչները նեղսրտեն, այս պահին` նրանց «շնորհիվ», Փաշինյանը չունի այլընտրանք, եթե նույնիսկ գործող իշխանությունը ձախողել է գործնականում ամեն ինչ։
Այդ մասին էր նաեւ անցած տարվա արտահերթ ընտրությունների ուղերձը։
Պատահական չէ, որ Փաշինյանը երեկ ծաղրում էր հարթակի ընդդիմության «լոգիստիկ» մարտավարությունը` չանդրադառնալով անգամ նրանց օրակարգին։
Խնդիրը` քաղաքական այլընտրանքի, դեմոկրատական այլընտրանքի, այլընտրանքային բովանդակության ստեղծումն է»։