Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին


Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

  • 27-05-2022 14:21:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից: 
 
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը դինամիկ զարգանում է, և Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում:
 
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին գնահատականի համար՝ դեսպան Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը:
 
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններինն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին վերաբերող հարցեր:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն