Իլհամ Ալիևը սպառնում է հայաստանյան ընդդիմությանը


Իլհամ Ալիևը սպառնում է հայաստանյան ընդդիմությանը

  • 27-05-2022 18:48:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

arm24.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին խոսել է Հայաստանում տեղի ունեցող ընդդիմության բողոքի ցույցերից և սպառնալիքներ հնչեցրել։
 
«Հայաստանում «ֆաշիստները»  (չակերտները՝ խմբ․) դեռ, ինչպես ասում են, փորձում են գլուխ բարձրացնել, և իրենց թվում է, որ եթե իրենք լինեին իշխանության, պատերազմի ելքը այլ կլիներ։ Ընդհանրապես դա այդպես չէ։ Ընդհակառակը, եթե չեն ուզում, որ իրենց գլուխը նորից ջարդվի, թող նստեն ու այս կողմ չնայեն։ Մենք համբերատար հետում ենք իրադարձություններին։ Բայց Հայաստանի «ֆաշիստները»  (չակերտները՝ խմբ․), թող իմանան, որ ամեն պահի պատրաստ ենք նորից դաս տալ իրենց, ինչպես Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ։ Ո՞վ է այսօր Հայաստանում լարված իրավիճակ ստեղծում. Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ Ղարաբաղից փախած Սարգսյան-Քոչարյան զույգը։ Եթե ​​նրանք այդպիսի հերոսներ են, ապա ինչո՞ւ են փախել։ Թող մնային և կռվեին։ Երկուսն էլ Ստեփանակերտում էին, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարարը։ Հիմա մեզ փորձում են շանտաժի ենթարկել»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play