Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին


Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

  • 28-05-2022 12:27:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից: 
 
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
 
Վարչապետը  Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում  ներկա է գտնվել նաև պետական պարգևների հանձնման արարողությանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն