ԵԱ. Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն


 

ԵԱ. Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

  • 30-05-2022 19:55:23   | Հայաստան  |  Սպորտ

Հայ բռնցքամարտիկը 57 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուրոյի հետ և պարտություն կրելով՝ հռչակվել Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, նվաճել արծաթե մեդալը:
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
 
Արթուր Բազեյանին և այս քաշային կարգում մեդալակիր դարձած մյուս մարզիկներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
 
Այսօր Հայաստանը ևս երկու ներկայացուցիչ կունենա ԵԱ-ի եզրափակչում: Ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը, իսկ ավելի ուշ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ