Վարդան Օսկանյանը չի ներկայանա քննիչ հանձնաժողով, միանշանակ է, որ փախչում է սահմանադիրին հաշվետու լինելուց. Ալեքսանյան


Վարդան Օսկանյանը չի ներկայանա քննիչ հանձնաժողով, միանշանակ է, որ փախչում է սահմանադիրին հաշվետու լինելուց. Ալեքսանյան

  • 02-06-2022 18:21:10   | Հայաստան  |  Իրավունք

Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներկայանալ քննիչ հանձնաժողով և պատասխանել բանակցային պրոցեսի մասին հարցերին։ 
Նախ ասեմ, որ Օսկանյանին հրավիրելու նախաձեռնությունը իմն էր, քննիչ հանձնաժողովում բանակցային գործընթացի մասով անհրաժեշտ փաստաթղթերի և հրավիրյալների ցուցակի կազմման և դա հանձնաժողովին՝ քննարկման ներկայացնելու պարտականությունը վստահված է ինձ։ 
 Առաջնորդվելով պարզ տրամաբանությամբ՝ առաջարկել եմ նախ ուսումնասիրել բոլոր բանակցային փաթեթները և հրավիրել այդ փաստաթղթերի շուրջ բանակցած ԱԳ նախարարներին և հեղինակություն վայելող փորձագետների։ Սա շատ ընդհանրական եմ ներկայացնում եղելությունը՝ խուսափելով հրապարակման ենթակա չհանդիսացող դետալներից։ 
Հիմա, եթե Հայաստանի Հանրապետությունում նախարար կամ թեկուզ նախագահ եղած մեկը կարող է մտածել, որ ինքը կարող է արհամարհել առաջնային մանդատի կրող ԱԺ-ում սահմանադրի սահմանած իրավունքով կազմված հանձնաժողովի հրավերը, ապա միանշանակ է, որ այդ մեկը փախչում է հենց սահմանադրին հաշվետու լինելուց, իսկ դա երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել։ 
Կարծում եմ՝ պետք է հնարավորինս շուտ մտածել հստակ իրավական մեխանիզմներով նմանօրինակ անպատասխանատու վարքագիծը կանխելու մասին։ Անձամբ իմ կարծիքով՝ ընդհուպ մինչև կարելի է քննարկել քննիչ հանձնաժողով ներկայանալուց հրաժարվելու համար որոշակի պատասխանատվության սահմանելու կամ հրաժարվողին հանձնաժողով բերման ենթարկելու տարբերակներ։
 
 
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք