Տապալված շարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէ ակնարկներ անել. Տարոն Չախոյան


Տապալված շարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէ ակնարկներ անել. Տարոն Չախոյան

  • 06-06-2022 15:36:10   | Հայաստան  |  Քաղաքական

Եթե  Հայաստան դաշինքում կարծում են, որ  Ֆրանսիայի հրապարակում վրանների բացակայությունը չի  խանգարելու իրենց ստեղծած «քաղաքական ճգնաժամին», ապա  ինչու չեն հենց իրենք  հեռացնում վրանները։ Ինչպես իրենք են  պնդում,  միևնույն է դա իրենց չի խանգարելու։
Տապալված  շարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէ  ակնարկներ անել, թե եկեք  հավաքեք  վրանները, փոխարենը պետք է սեփական պարտությունն ընդունել, ու հավաքել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները, առավել  ևս, որ  օրվա մեծ  մասը  Ֆրանսիայի հրապարակում  ընդամենը 40-50 մարդ է լինում, իսկ վրանների գերակշիռ մասը միշտ դատարկ է լինում։
Քաղաքական հասունություն է  պետք  ունենալ հասկանալու համար, որ վրանները ինքնակամ հեռացնելու դեպքում հանրության համակրանքը շահելու շանսերն ավելի մեծ  են։
 
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play