Լրագրողների հայտարարությունը` Բագրատ Եսայանին ձերբակալելու վերաբերյալ


Լրագրողների հայտարարությունը` Բագրատ Եսայանին ձերբակալելու վերաբերյալ

  • 11-06-2022 20:14:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողներս, դատապարտում ենք մեր գործընկերոջ՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդումները։ Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել մոտ 2 տարի առաջ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, և նրան մեղադրանք է առաջադրվել այդ գործի հարուցումից մոտ 2 տարի անց, երբ ներքաղաքական իրավիճակը լարվել է, իսկ Բագրատ Եսայանի ղեկավարած «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը սկսել է ամենօրյա ռեժիմով լուսաբանել ընդդիմության կողմից իրականացվող բողոքի զանգվածային ցույցերը։
 
Բացի այդ` Եսայանը վարույթն իրականացնող մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել, դրա փոխարեն անհայտ անձինք մուտք են գործել հեռուստաընկերության խմբագրություն և բերման ենթարկել Եսայանին՝ այդպես խախտելով թե՛ Եսայանի իրավունքները և թե´ հեռուստըանկերության բնականոն աշխատանքը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողներս, պահանջում ենք դադարեցնել Բագրատ Եսայանի նկատմամբ քաղաքական հետապնդումը և իշխանություններին հորդորում ենք զերծ մնալ լրագրողների նկատմամբ բռնաճնշումներից։
 
Հայտարարությունը բաց է ստորագրման համար։ Հայտարարությունը ստորագրել են՝
 
Կորյուն Սիմոնյան
 
Գոհար Սավզյան
 
Վահե Մակարյան
 
Սյուզի Բադոյան
 
Սերգեյ Առաքելյան
 
Կարպիս Փաշոյան
 
Դավիթ Սարգսյան
 
Նաիրի Հոխիկյան
 
Անի Գևորգյան
 
Փայլակ Ֆահրադյան
 
Աննա Պապիկյան
 
Աբրահամ Գասպարյան
 
Տաթև Այվազյան
 
Փիրուզա Մուսայելյան
 
Անժելա Նալբանդյան
 
Գրիգոր Գևորգյան
 
Նարե Գևորգյան
 
Էդգար Ղուշչյան
 
Ռուզան Խաչատրյան
 
Արմեն Դուլյան
 
Անի Նահապետյան
 
Հովհաննես Իշխանյան
 
Բորիս Մուրազի
 
Լուսին Ղազարյան
 
Լիլիթ Մելքոնյան
 
Մարգարիտա Դավթյան
 
Նաիրա Վանյան
 
Արմինե Բրսոյան
 
Թագուհի Ասլանյան
 
Տիրուհի Բայբուրդյան
 
Լիա Սարգսյան
 
Գոհար Հակոբյան
 
Քրիստինե Հովհաննիսյան
 
Զվարթ Խաչատրյան
 
Հրանտ Սարաֆյան
 
Աղավնի Սուքիասյան
 
Անի Կարապետյան
 
Արաքս Մարտիրոսյան
 
Զարուհի Դիլանյան
 
Ռազմիկ Մարտիրոսյան
 
Նարեկ Խաչատրյան
 
Մարիամ Պետրոսյան
 
Աննա Դեմիրճյան
 
Լիլիթ Սեյրանյան
 
Սաթիկ Սեյրանյան
 
Կարինե Քալանթարյան
 
Սևակ Վարդումյան
 
Լևոն Փանոսյան
 
Սոնա Ադամյան
 
Խաչանուշ Գրիգորյան։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play