Ադրբեջանական իշխանությունը նույնիսկ ասում է Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի. Արամ Վարդևանյան
17-06-2022 13:44:29 | Հայաստան | Մեկնաբանություն
«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է :
Օրվա իշխանությունների արտաքին քաղաքականության հետևանքը փաստորեն այն է, որ ադրբեջանական իշխանությունը նույնիսկ ասում է Արցախի կարգավիճակի հարց գոյություն չունի:
Այսինքն ինքնորոշման իրավունքից չեն խոսում, Արցախ չեն այցելում, հիմա էլ կարգավիճակ բառը պետք է ևս չասեն:
Հայաստանում լինելու է իշխանություն, որը ոչ թե խոսալու է թե սոցիալական ծրագրեր է իրականացնում Արցախում ու դրանով «հպարտ» է, այլ առաջնային է համարելու, սրբազան պարտքն է համարելու Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը, կարգավիճակի միջազգային ճանաչումը: Սա է մեր Հայաստանի անկախության հռչակագրի պատգամը ու ցանկացած իշխանություն որը դրանից շեղվում է` չի կարող լինել իշխանություն:»