Արոտավայրի օգտագործման պատճառով Ռյա Թազա գյուղում ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի ունեցել


Արոտավայրի օգտագործման պատճառով Ռյա Թազա գյուղում ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի ունեցել

  • 21-06-2022 19:47:31   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 8-ին ժամը 16.25-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ռյա Թազա գյուղումվիճաբանություն եւ ծեծկռտուք է:
 
Ոստիկանները պարզեցին, որ վեճը ծառել է Միրաք գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրի օգտագործման հարցից: Այդ ընթացքում մի խումբ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, պատճառել մարմնական վնասվածքներ:
 
Մասնակիցներից 27-ամյա տղամարդը վնասվածքն ստացել էր կտրող-ծակող գործիքից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ նրան դանակահարել է այդ գյուղի բնակիչ մի երիտասարդ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play