Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի պատվիրակներին


Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի պատվիրակներին

  • 24-06-2022 20:09:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հւոնիսի 24-ին ընդունել է Ամերիկայի Հայկական համագումարի նախագահ Քերոլին Մուգարին:
 
Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանը և Արփի Վարդանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի առջև առկա մարտահրավերների հաղթահարման խնդիրներին:
 
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև առկա մարտահրավերներին դիմակայելու գործում ջանքերի և գործունեության ներդաշնակեցման ու համադրման անհարժեշտությունն ու համահայկական նշանակության հարցերի շուրջ միասնական օրակարգով հանդես գալու կարևորությունը:
 
Կազմակերպության պատվիրակները նաև պատրաստակամություն են հայտնել հնարավորինս իրենց նպաստը բերել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացման գործում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play