Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև. ՀՀ ԱԳՆ


Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև. ՀՀ ԱԳՆ

  • 29-06-2022 10:04:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ ԱԳՆ Արևելյան քաղաքականության, տնտեսական դիվանագիտության և զարգացման համագործակցության գծով պետքարտուղարի տեղակալ Մարչին Պշիդաչը: 
 
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-լեհական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ՝ կարևորելով համագործակցության ընդլայնումը և խորացումը, մասնավորապես տնտեսական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև երկկողմ փոխգործակցությունը խթանելու հնարավորությունները։ 
 
Անդրադարձ կատարվեց միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության համատեքստում։ Հայկական կողմը կարևորեց Լեհաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ ի  աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի:
 
Կողմերը մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play