Գրեթե անկարելի է պատկերացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ռեստավրացիան. ՆԱՏՕ-ն պաշտոնապես Ռուսաստանին անվանել է իր անվտանգության գլխավոր սպառնալիք. Սուրեն Սուրենյանց


Գրեթե անկարելի է պատկերացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ռեստավրացիան. ՆԱՏՕ-ն պաշտոնապես Ռուսաստանին անվանել է իր անվտանգության գլխավոր սպառնալիք. Սուրեն Սուրենյանց

  • 30-06-2022 11:50:13   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.   
 
ՆԱՏՕ-ն պաշտոնապես Ռուսաստանին անվանել է իր անվտանգության գլխավոր սպառնալիք։ Նոր "Սառը պատերազմը" կամ բլոկային տրամաբանությունը փաստաթղթավորված է ալյանսի նոր ռազմավարական կոնցեպցիայում, որը գործելու է մինչև 2030թ-ը։
 
Մի քանի օրից Քսանյակի գագաթաժողովն է, որին մասնակցելու են նաեւ Լավրովն ու Բլինքենը, ովքեր, սակայն փոխադարձաբար բացառել են հանդիպման հնարավորությունը։
 
Աշխարհակարգը փլուզվում է` միջազգային հարաբերությունների ու իրավունքի համակարգերով։
 
Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները գտնվում են նվազագույն մակարդակի վրա ու այս համատեքստում գրեթե անկարելի է պատկերացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ռեստավրացիան, եթե նույնիսկ Հայաստանի իշխանության առաջին դեմքերին թվա, թե իրենք կարող են ստանձնել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին հաշտեցնելու "առաքելությունը":
 
Եթե մի օր Մոսկվայում ու Վաշինգտոնում համարեն, որ իրենք կոմունիկացիայի անհրաժեշտություն ունեն, դա կանեն` անկախ երրորդ կողմերի հորդորներից։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն