Իլոն Մասկը և Հռոմի պապը հանդիպման ընթացքում քննարկել են մարդկության ապագան


Իլոն Մասկը և Հռոմի պապը հանդիպման ընթացքում քննարկել են մարդկության ապագան

  • 02-07-2022 13:04:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ նովոստիին:
 
«Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ», - գրել է Մասկը Twitter-ում՝ հրապարակելով  լուսանկարը:
 
Իտալական Repubblica թերթը հայտնում է, որ դա մասնավոր այց է եղել: Զրույցը տեւել է 40 րոպե, որի ընթացքում Մասկն ու Հռոմի պապը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու մարդկության ապագան։ Հռոմի պապի հետ հանդիպման էին եկել նաև մասկի չորս երեխաները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play