ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

  • 05-07-2022 10:22:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
 
Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են: Դրանց կյանքի կոչումն ու իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երաշխիքներն են:
 
Մեր պարտքն է հասնել իրավունքի եւ օրենքի գերակայության, ինչը Հայաստանի ժողովրդավարության այն նշաձողն է, որին մեր ամենօրյա աշխատանքով պետք է մոտենանք ժամ առ ժամ:
 
Հայաստանյան հասարակությունն իր գործողություններով ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը կարեւոր ցուցիչ է` հասկանալու, որ ճիշտ ճանապարհին ենք:
 
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ, որ սահմանադրական նորմերը կայուն տեղ ունենան հանրային ընկալումներում եւ առօրյա կյանքում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play