Այսօր տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպումը գենդերազգայուն մոտեցման սկզբունքներով» թեմայով դասընթաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար


Այսօր տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպումը գենդերազգայուն մոտեցման սկզբունքներով» թեմայով դասընթաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար

  • 08-07-2022 15:38:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դասընթացն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի շրջանակներում, որն ուղղված էր ՄԻՊ աշխատակիցների՝ ընտանեկան բռնության դեպքերի վարման կարողությունների զարգացմանը, մասնավորապես` ՄԻՊ Թեժ գծով խորհրդատվության իրականացման գործընթացում։
 
«Ընտանեկան բռնության դեպքերի ճգնաժամային աջակցության կազմակերպումը գենդերազգայուն մոտեցման սկզբունքներով» թեմայով դասընթացը նպատակաուղղված էր ընտանեկան բռնության հիմնախնդիրը հասկանալու ուժի և իշխանության (գենդերային անհավասարության) դիտանկյունից՝  դեպքերին պատշաճ արձագանքման ու անձանց տրամադրվող ճգնաժամային աջակցության արդյունավետ կազմակերպման նպատակով: 
 
Միջոցառման նպատակներից էր քննարկել նաև գենդերազգայուն մոտեցմամբ աջակցության կազմակերպման սկզբունքները:
 
Դասընթացը վարել է ընտանեկան բռնության հարցերով մասնագիտացված հոգեբանության դոկտոր Սիրանուշ Դավթյանը։
 
Դասընթացն ամփոփվեց հարցուպատասխանով և կոնկրետ դեպքերի վերլուծությամբ։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play