Մեկ օրվա ընթացքում Հայաստան–Վրաստան սահմանային գոտում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. ԱԻՆ


Մեկ օրվա ընթացքում Հայաստան–Վրաստան սահմանային գոտում երկրորդ երկրաշարժն է գրանցվել. ԱԻՆ

  • 11-07-2022 11:07:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հուլիսի 11-ին տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:
 
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play