Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է


Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

  • 11-07-2022 21:01:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին։
 
«Հուլիսի 11-ին, ժամը 16։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
 
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
 
Փրկարարներն իրականացնում են տարահանման աշխատանքներ 4-րդ հարկի բնակարաններից։
 
Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play