ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Արագածոտնի, Շիրակի և Սյունիքի մարզի բնակիչներին


ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Արագածոտնի, Շիրակի և Սյունիքի մարզի բնակիչներին

  • 12-07-2022 14:27:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը շարունակում է  Զոհաբերության տոնի (Էյդ Ալ-Ադհա) կապակցությամբ գառան միս բաժանել ՀՀ մարզերի կարիքավոր ընտանիքներին։ Բարեգործական ծրագրի ընթացքում, որն իրականացվում է էմիրաթական Կարմիր Մահիկ կազմակերպության հովանու ներքո, ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Սյունիքի մարզերի շուրջ 300 անապահով ընտանիքների տրամադրվել է տոնի շրջանակում զոհաբերված գառան միս։
 
Հատկանշական է, որ Զոհաբերության տոնի առթիվ ավելի քան 2,5 տոննա գառան միս է բաժանվել մայրաքաղաք Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։
 
ԱՄԷ-ն իր ղեկավարության հստակ տեսլականի շնորհիվ ձգտում է համախմբել կարողությունները՝ ամրապնդելու մարդկության զարգացմանն ուղղված ջանքերը և մեծ նշանակություն է տալիս մարդկանց կենցաղային հոգսերը թեթևացնելու իր ծրագրերին և նախաձեռնություններին, ուստի Զոհաբերության տոնի առթիվ ամենամյա ծրագրի իրականացումը նպատակ ունի օժանդակել կարիքավոր ընտանիքներին։
 
ՀՀ-ում ԱՄԷ դեսպանություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play