Բլոգեր Միքայել Բադալյանն ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ. Բ-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Միկա Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ի երեկոյան, այնուհետև՝ ազատ արձակվել: Դրանից հետո Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանը մասնակի բավարարել էր դատախազի բողոքը և մեկ ամսով կալանավորել Միքայել Բադալյանին: