Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի նոր միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ


Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի նոր միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

  • 02-08-2022 15:03:26   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
 
Նշված գանգատը, ի թիվս այլնի, վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և Փարուխ գյուղերի ուղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին,  ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն