Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ


Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ

  • 03-08-2022 14:00:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ:
 
Նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրականացվող աշխատանքները, կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և առաջիկա ծրագրերը:
 
Անդրադարձ է եղել 2022-ին Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին: Մտքեր են փոխանակվել նաև սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play