ԱՄՆ Պետդեպը լարվածությունն անհապաղ թուլացնելու կոչ է անում


ԱՄՆ Պետդեպը լարվածությունն անհապաղ թուլացնելու կոչ է անում

  • 04-08-2022 10:22:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգները հայտարարում է, որ խորապես մտահոգված է և ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների։
 
«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը» ,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունում։
 
Լիլիթ Հարությունյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play