Ռուսաստանը Հայաստանից ԼՂ հարցով կոնկրետ առաջարկներ չի ստացել. Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին


Ռուսաստանը Հայաստանից ԼՂ հարցով կոնկրետ առաջարկներ չի ստացել. Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին

  • 05-08-2022 11:19:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet. Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիայի ֆոնին Ռուսաստանը խաղաղապահ առաքելության վերաբերյալ Հայաստանից կոնկրետ առաջարկներ դեռ չի տեսել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
 
«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ես չեմ կարող գուշակել»,- ասել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
 
Լավրովը նշել է, որ եռակողմ պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը «իրավասու է լրացուցիչ նախաձեռնություններ առաջարկել»։ «Առայժմ մենք դրանք չենք տեսել»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Արցախում «վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր»։
 
Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
 
Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play