Աղավնոյում կազմակերպված գողությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում


Աղավնոյում կազմակերպված գողությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

  • 06-08-2022 13:39:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Համացանցի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը, թե իբր Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կազմակերպված գողություններ են կատարվում, իրականությանը չեն համապատասխանում։
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
 
«Այս պահին Աղավնոյում համայնքի ղեկավարի ու բնակիչների կողքին են Ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի ծառայողները։
 
Գողության և կամ այլ իրավախախտումներ ու դեպքեր Աղավնոյում չեն արձանագրվել։
 
ՆԳ նախարարությունը հորդորում է բնակիչներին չտրվել ակնհայտ կեղծիք պարունակող նյութերին և հիմք ընդունել միայն պաշտոնական լրահոսը»,- մանրամասնել է Հ. Թադևոսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play