Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան


Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

  • 09-08-2022 20:05:35   | Կանադա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քվեբեկից կանադացի սենատոր Լեո Հուսակոսը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան` կոչ անելով Կանադային և միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:
 
«Արցախի ժողովրդի վրա Ադրբեջանի հարձակումը 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի վերջին խախտումն է։ Ես անհանգստացած եմ Ադրբեջանի վերսկսված ագրեսիայի առիթով և կոչ եմ անում Կանադային ու միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այն»,- գրել է նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play