Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առթիվ


Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի ուղերձը երիտասարդության միջազգային օրվա առթիվ

  • 12-08-2022 12:05:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Սիրելի՛ երիտասարդներ
 
Հայաստանի ամենամեծ երիտասարդական հասարակական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության անունից սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: 
 
Երիտասարդությունը միշտ առաջամարտիկն է եղել փոփոխությունների ու առաջընթացի, այսօր, սակայն, մեր պետությունը որևէ կերպ չի նպաստում երիտասարդների ինքնադրսևորմանն ու զարգացմանը։ Նույնիսկ գոյություն ունեցող փոքրաթիվ ծրագրերի ազդեցությունը չնչին է, որովհետև անթույլատրելի ցածր է դրանց վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։
 
Մինչդեռ երիտասարդների խնդիրները շատ են. գործազրկության բարձր մակարդակ, որակյալ կրթություն ստանալու նվազող հնարավորություններ, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներից գրեթե մեկուսացում։ 
 
Իմացե՛ք, բոլոր մարտահրավերները կարելի է հաղթահարել համատեղ ուժերով, իրականություն դարձնելով մեր ձգտումներն ու երազանքները։
 
Թո՛ղ հայ երիտասարդների բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ պսակվեն՝ ի շահ մեր ժողովրդի:
 
1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց #Երիտասարդության #միջազգային #օր։ Այն ընդունվել է 1998 թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն