«Բանակ-2022»-ի շրջանակում Հայաստանում կներկայացվեն Ս-300 ու «Բուկ» համալիրները

«Բանակ-2022»-ի շրջանակում Հայաստանում կներկայացվեն Ս-300 ու «Բուկ» համալիրները

  • 13-08-2022 14:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sptunik. Կազմակերպիչներն ընդհանուր առմամբ նախատեսում են ներկայացնել մոտ 250 նմուշ, այդ թվում 5 օդանավ, 27 նավ և զբոսանավեր։
 
Ս-300 ու «Բուկ» զենիթահրթիռային համալիրները Հայաստանում «Բանակ-2022»–ի շրջանակում կներկայացվեն «Պատրիոտ» զբոսայգում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են ՀՌՕ մամուլի ծառայությունից։
 
Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի «Պատրիոտ» զբոսայգում օգոստոսի 19-21-ը կանցկացվեն «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի միջոցառումները։ Հատուկ կահավորված հարթակում կներկայացվի ռազմակայանի ՀՕՊ համակարգերի սպառազինությունը համալրած տեխնիկան, այդ թվում` մեծ հեռահարության Ս-300 ԶԶՀ–ն և միջին հեռահարության «Բուկ» ինքնագնաց ԶԶՀ–ն։
 
«Զինվորական վարորդները կպատմեն «Տիգր» ժամանակակից զրահամեքենայի հնարավորությունների մասին, իսկ մեխանիկ–վարորդը համաժողովի հյուրերին կծանոթացնի հետևակային մարտական մեքենաներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
 
Բացի այդ, հարթակում ներկայացված կլինեն Տ-72Մ հիմնական մարտական տանկը, կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցները, Պ-149 հրամանատարաշտաբային մեքենան, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն ու ՀՌՕ ռազմակայանի ռազմական և հատուկ այլ տեխնիկա։
 
Համաժողովի հյուրերի համար կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, սպորտային խաղեր և մրցումներ։
 
ՀՌՕ տարածքում համաժողովն ընդհանուր առմամբ կանցկացվի ՌԴ 9 սուբյեկտներում, ինչպես նաև Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմակայաններում գտնվող ռազմահայրենասիրական «Պատրիոտ» զբոսայգիների 16 հարթակներում։ Ցուցադրությունները կանցկացվեն օգոստոսի 19-21–ը։
 
Նշվում է, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է ներկայացնել մոտ 250 նմուշ, այդ թվում 5 օդանավ, 27 նավ և զբոսանավեր։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը