Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության առանցքային հարցեր

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության առանցքային հարցեր

  • 17-08-2022 19:45:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԴ կառավարության կայքը:
 
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության առանցքային հարցերը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։
 
Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցության ընդլայնման գերակա խնդիրները և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստումը»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը