ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել

  • 18-08-2022 14:34:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների վերաբերյալ ցավակցական նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից:
 
«Պետական դումայի պատգամավորների եւ իմ անունից խորապես ցավակցում եմ Երեւանի առեւտրի կենտրոնի հրդեհի ողբերգական հետեւանքների համար»,- մասնավորապես ասված է Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական նամակում: Նա իր զորակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել հրդեհից տուժածներին:
 
«Խնդրում եմ զոհերի հարազատներին, անհետ կորածների ընտանքիներին փոխանցել մեր զորակցության խոսքերը»,- նշված է Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական նամակում: Նա արագ ապաքինում է մաղթել ողբերգական դեպքից տուժածներին: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play