Ահռելի չափսերի նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում


Ահռելի չափսերի նորագոյացության հեռացում ՈՒԱԿ-ում

  • 26-08-2022 13:01:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պարբերաբար կատարվում են բարդ և եզակի վիրահատություններ:
 
65 տարեկան տիկին Սիլվան Ոռուցքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել գրեթե անգիտակից վիճակում:
 
Հետազոտությունների արդյունքում հայտաբերվել է գլխուղեղի առաջային գանգափոսի նորագոյացություն՝ մենինգիոմա: 
 
Նորագոյացության չափսերը կազմել են 7x8սմ: Այս տեսակի նորագոյացությունը քիչ հանդիպող է, և դրա հեռացումը աշխարհում ամենաբարդ վիրահատություններից մեկն է:
 
Կատարվել է ճակատային շրջանի տրեպանացիա՝ ուռուցքի հեռացումով: Շուրջ 3.5 ժամ տևած վիրահատությունից հետո հիվանդի վիճակը լավ է, այժմ գտնվում է ռեաբիլիտացիոն շրջանում:
 
Վիրահատությունը կատարել են Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի ղեկավար Լևոն Հարությունյանը, նեյրովիրաբույժ Ռուբեն Հարությունյանը, անեսթեզիոլոգ՝ Արշակ Հարությունյան:
 
Ժպտերես Սիլվան ասում է՝ երկրորդ կյանք է ստացել: Մետրոպոլիտենի բացումից ի վեր աշխատել է մինչև թոշակի անցնելը:
 
Կենտրոնից դուրս գրվելուց հետո գնալու է վաստակած հանգիստը վայելելու:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play