Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ


Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ

  • 01-09-2022 09:40:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Օգոստոսի 31-ին նշվում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
 
Հայ-հնդկական հազարամյա բարեկամական հարաբերությունները, որոնք հենվում են փոխադարձ բարի կամքի ու հարգանքի վրա, մշտապես եղել են ջերմ և ամուր։ Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորվել են համակողմանի սերտ համագործակցություն և բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:
 
Մեր երկրները բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ ունեն ընդհանուր տեսլական և սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Մենք նաև կիսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների և արդարության համընդհանուր արժեքները։
 
Վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդել մեր պետությունների միջև հարաբերություններին։
 
Հայաստանը վերահաստատում է բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժը առավելագույնս իրացնելու ուղղությամբ գործուն քայլեր կատարելու իր պատրաստակամությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play