Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով, այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ. Վահրամ Դումանյան


Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով, այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ. Վահրամ Դումանյան

  • 01-09-2022 12:43:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ.
 
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ,
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: 
 
Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման մեկնարկ: Կրթությունն է ցանկացած բարձրակարգ երևույթի հիմքը, կրթությունն է երաշխավորը մեր բարեկեցիկ առօրյայից մինչև պետական անվտանգություն: 
 
Բազում մարտահրավերների մենք դիմակայել ենք գիտելիքի լույսով. այսօր էլ առկա մարտահրավերները մեր առջև դնում են նոր գիտելիքի պահանջ: Եվ, ուրեմն, շարունակենք հավատարիմ մնալ գիտելիքին ու կրթությանն ապավինելու մեր մտայնությանը, էլ ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ լծվենք կրթական գործին՝ առանցքում միշտ ունենալով երջանիկ անհատի և ծաղկուն հայրենիքի տեսլականը: 
 
Մեր աշակերտներն ու ուսանողները, ի պատիվ իրենց և իրենց ուսուցիչների ու դասախոսների, հաջողությամբ հանդես են գալիս միջազգային տարաբնույթ միջոցառումներում. արդյունքները պետք է բազմապատկել, հնարավորությունները՝ ընդլայնել: Վստա՛հ եղեք, ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի աջակիցն է: 
 
Մենք կրթական բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և հավատացե՛ք, ամեն ինչ արվում է սովորողների ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու, մանկավարժի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և պայմանները բարելավելու նպատակով: 
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում բեղմնավոր ուսումնական տարի, բազում հաջողություններ և նոր ձեռքբերումներ:
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play