Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին


Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին

  • 01-09-2022 13:43:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել և իր բարեմաղթանքներն  է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին երկրի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
 
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․ «Մեր ժողովուրդների միջև կան միավորող հինավուրց կամուրջներ, որոնց հենարանը բարեկամության ու քաղաքակրթական արժեքների ամուր սյուներն են: Ուրախ եմ արձանագրել, որ դրանք դիմացել են ժամանակի փորձություններին՝ փորձություններ, որոնք Ձեր ղեկավարությամբ Ուզբեկստանը հաջողությամբ հաղթահարում է նաև մեր օրերում»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն