Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով


Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

  • 05-09-2022 21:02:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության տարածքում`
 
Սեպտեմբերի 5-ի կեսօրից հետո, 6-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն