Երևանը կհյուրընկալի փառատոնների եվրոպական ասոցիացիայի 70-րդ ամյակի գագաթնաժողովը
07-09-2022 13:32:50 | Հայաստան | Մշակույթ
Փառատոնների եվրոպական ասոցիացիայի (EFA) 70-րդ ամյակին նվիրված Արվեստների փառատոնների 2022թ. գագաթնաժողովը կմեկնարկի սեպտեմբերի 12-15-ը Երևանում։ Միջոցառումն այս անգամ կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից։
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը և մեր բոլոր գործընկերները՝ մշակութային հաստատությունները, արվեստի վայրերը, արվեստագետները թե՛ քաղաքից, թե՛ մարզերից, մեծ անհամբերությամբ սպասում են միջազգային պատվիրակներին և բաց չեն թողելու նրանց անձամբ հանդիպելու այս հնարավորությունը»,- ասում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։
Գագաթնաժողովի չորս օրերի ընթացքում սպասվում է Ready, steady, join us: 70 Years-On խորագիրը կրող հանդիպումը, որը կնվիրվի Փառատոնների եվրոպական ասոցիացիայի երկու կարևորագույն նախաձեռնությունների՝ Յոթանասունամյակի օրակարգին և «Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։
"Ready, steady, join us: 70 Years-On" խորագիրը կրող հանդիպումը նվիրված է Փառատոնների եվրոպական ասոցիացիայի երկու կարևորագույն նախաձեռնությունների՝ Յոթանասունամյակի օրակարգին և ««Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնության մեկնարկին։
««Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքը փառատոնային քաղաքների և շրջանների համար» նախաձեռնությունը մշակվել է 7 առաջատար քաղաքների՝ Բելգրադի, Բերգենի, Էդինբուրգի, Գենտի, Կրակովի, Լեուվարդենի և Լյուբլյանայի կողմից։
««Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքի նպատակն է խթանել փորձի փոխանակման գործընթացի փառատոների և այն տեղական համայնքների միջև, որոնք ցանկանում են կապել և ինտեգրել իրենց անունն ու քաղաքականությունը այս հզոր մշակութային միավորների հետ: Հիմնադիր 7 քաղաքները մանրամասն ներկայացնելու են ««Եվրոպան փառատոնների համար, փառատոնները Եվրոպայի համար» (EFFA) կնիքի բազմազան կիրառություններն ու առավելությունը, որոնք փորձարկվել են վերջին 6 ամիսների ընթացքում։ Նախքան ստորագրման արարողության մեկնարկը՝ նախաձեռնությանը միանալու են նաև Եվրոպայի և իր սահմաններից դուրս գտնվող բազմաթիվ այլ քաղաքներ:
Մոտ 45 երկիր ներկայացնող 120 փառատոնների առաջնորդներ և այլ շահագրգիռ կողմեր հանդիպելու են Արվեստների փառատոնների գագաթնաժողովի ընթացքում կիսվելու իրենց մտքերով, մտահոգություններով, կարիքներով և գեղարվեստական առաջարկներով։ Փառատոնների եվրոպական ասոցիացիայի պատվիրակները հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելու ծառայել անդամ երկրների արվեստագետներին։
Հանդիպմանը մասնացկելու են նաև Եվրոպայի ամենահին և ամենախոշոր փառատոններից Հոլանդիայի փառատոնը, Էդինբուրգի միջազգային փառատոնը, Շլեսվիգ-Հոլշտայնի երաժշտական փառատոնը, Ֆլանդրիայի փառատոնը, ԲՈԶԱՐ-ը, Գդանսկի շեքսպիրյան փառատոնը և այլոք։
Այս տարվա գագաթնաժողովի շրջանակներում մշակվելու է նոր մոտեցում փառատոնային աշխարհին արվեստի և մշակույթի ոլորտում իր ուրույն տեղը հաղորդելու համար։ Սա հնարավորություն կտա փառատոններին կյանքի կոչելու իրենց կարևոր առաքելությունը որպես կենսական դերակատարներ գեղարվեստական և հանրային կյանքում։ Միջոցառմանը մասնակցելու են նաև տարբեր քաղաքների քաղաքապետեր, բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, լրագրողներ և այլ շահակիցներ՝ միավորվելու արվեստի և արվեստի փառատոնների զորեղ ուժի շուրջ և հնարավորություն տալու եվրոպայի քաղաքացիներին իրենց դերակատարությունն ունենալու Եվրոպայի և ողջ աշխարհում դրա դիրքի առաջխաղացման գործում։
Արվեստների փառատոնների գագաթնաժողովի ծրագրով նախատեսված են նաև մի շարք մշակութային և գեղարվեստական միջոցառումներ Երևանում: Մատենադարանում հյուրերը կտեսնեն համաշխարհային մատենագրության կարևորագույն հավաքածուներից մեկը։ Կազմակերպվելու են նաև համերգային միջոցառնում։ Սեպտեմբերի 12-ին Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով պաշտոնապես կտրվի գագաթնաժողովի բացումը։
Ծրագրով նախատեսվում է էքսկուրսիաներ Երևանի ա տեսարժան վայրերով,այց Ծիծեռնակաբերդ Ցեղասպանության հուշահամալիր: Հաշվի առնելով Ուկրաինայի ահագնացող պատերազմը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը նվիրված կլինի նաև խաղաղության և համերաշխության կարևորությանը։
Փառատոնների եվրոպական ասոցիացիան (EFA) արվեստների փառատոնների եվրոպական ցանցն է։ 1952 թվականից ի վեր այն համախմբել է փառատոնների հեղինակների ամբողջ աշխարհից՝ հարթակ դառնալով անդրազգային մակարդակում փորձի փոխանակման և համագործակցության, ինչպես նաև տեղական, ազգային և եվրոպական մակարդակներում քաղաքական երկխոսության մեջ արվեստին ու արվեստի փառատոններին նոր ձայն հաղորդելու համար։
«70 տարի առաջ շվեյցարացի գրող և փիլիսոփա Դենիս դը Ռուժեմոնը և ուկրաինացի դիրիժոր Իգոր Մարկևիչը հիմնեցին Փառատոնների եվրոպական ասոցիացիան որպես մշակութային խաղաղապահ առաքելություն, երկխոսության հարթակ, և հույսի ու միաբանության արտահայտություն: Այս նշանակալի իրադարձության 70-րդ տարելիցի կապակցությամբ Փառատոնների եվրոպական ասոցիացիան հրավիրում է ձեզ մասնակցելու Արվեստների փառատոնների հոբելյանական գագաթնաժողովին, որի ընթացքում երկխոսության և քննարկումների միջոցով մասնակիցները հայացք են գցելու նոր տասնամյակի մարտահրավերներին և հնարավոր հաջողություններին։