Վաշինգտոնում Բաքվի հանդեպ այս հարձակման կապակցությամբ մեծ դժգոհություն կա


Վաշինգտոնում Բաքվի հանդեպ այս հարձակման կապակցությամբ մեծ դժգոհություն կա

  • 13-09-2022 20:35:06   | Հայաստան  |  Քաղաքական

Ըստ վաշինգտոնյան իմ աղբյուրների` Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցի նախաձեռնությունը եղել է Պետքարտուղար Բլինքենինը:
Ըստ նույն աղբյուրներիս` նախագահ Բայդենը տեղեկացվել է Ադրբեջանի հարձակման մասին` բառացիորեն հարձակումից հինգ րոպե անց` Երևանի ժամանակով կեսգիշերն անց: 
Ամերիկյան իշխանություններն ու հատուկ ծառայությունները ուշադիր հետևում են իրավիճակին: Ըստ կռահումների` գործի են դրվել նաև ամերիկյան հետախուզական արբանյակները:
Նույն աղբյուրները պնդում են, որ Վաշինգտոնում Բաքվի հանդեպ այս հարձակման կապակցությամբ մեծ դժգոհություն կա:
Մոսկվայում` միևնույն ժամանակ, սպասում են Ադրբեջանի հաջողություններին: Ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունն է այդպիսին:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական